22:59  ,  29 հունիսի, 2024

Հայաստան - Վրաստան՝ 81։58 (տեսանյութ)

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացվող բասկետբոլի կանանց Եվրոպայի փոքր երկրների առաջնության 5-8-րդ տեղերի համար առաջին խաղում Հայաստանի հավաքականը 81։58 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Կայլա Քեշմեշյանն էր՝ վաստակած 13 միավորով: Նա նաև 5 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականն առաջնության 5-րդ տեղը զբաղեցնելու համար հաջորդ խաղում պետք է առավելության հասնի Կոսովոյի հավաքականի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում