21:53  ,  29 հունիսի, 2024

Եվրո-2024․ Շվեյցարիան հեշտ հաղթանակ տարավ Իտալիայի նկատմամբ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Շվեյցարիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակիչի խաղում Մուրատ Յակինի գլխավորած թիմը Բեռլինում 2:0 հաշվով հաղթեց Եվրո-2020-ի չեմպիոն Իտալիայի հավաքականին։

37-րդ րոպեին Իտալիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի խաղացող Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը գրավեց իտալական «Բոլոնիայի» կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը, որին գոլային փոխանցում կատարեց գերմանական «Աուգսբուրգի» կիսապաշտպան Ռուբեն Վարգասը (տեսանյութ

Երկրորդ խաղակեսի հենց առաջին րոպեին շվեյցարացիների երկրորդ գոլը խփեց «Աուգսբուրգի» կիսապաշտպան Ռուբեն Վարգասը՝ հաշիվը դարձնելով 2:0 (տեսանյութ):  Գոլային փոխանցումը կատարեց «Բոլոնիայի» կիսապաշտպան Միխել Էբիշերը։

Շվեյցարիան քառորդ եզրափակիչում կմրցի Անգլիա - Սլովակիա դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում