01:19  ,  30 հունիսի, 2024

Եվրո-2024.Գերմանիան պարտության մատնեց Դանիային եւ 1/4 եզրափակիչում է (տեսանյութ)

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Գերմանիայի հավաքականը Դորտմունդում 2:0 հաշվով պարտության մատնեց  Դանիայի թիմին եւ դուրս եկավ հաջորդ փուլ։

Չորրորդ րոպեին Գերմանիայի հավաքականը ստացավ անկյունայինի իրավունք, որն իրացրեց կիսապաշտպան Տոնի Կրոսը։ Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկը գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը գրանցվեց կանոնների խախտում դարպասապահի նկատմամբ եւ չեղարկեց գոլը (տեսանյութ

Հանդիպումը հորդառատ անձրեւի, կարկուտի, ամպրոպի եւ կայծակի պատճառով մրցավարի որոշմամբ ընդհատվեց 36-րդ րոպեին եւ վերսկսվեց մոտ կես ժամ անց։

48-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» խաղացող Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը գրավեց դանիացիների պաշտպան, անգլիական «Քրիսթալ Փելասի» խաղացող Յոակիմ Անդերսենը, որը VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։

53-րդ րոպեին Անդերսենը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց եւ 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Կայ Հավերցը (տեսանյութ

68-րդ րոպեին Նիկո Շլոտերբեկի երկար փոխանցումից հետո Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան (տեսանյութ)։ Նա երրորդ գոլը խփեց այս մրցաշարում։

Գերմանիան քառորդ եզրափակիչում կմրցի Իսպանիա - Վրաստան դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս