23:47  ,  2 հոկտեմբերի, 2014

Ռաֆայել Նադալը դժգոհ է Head-ի գնդակներից

Թենիսի Պեկինի մրցաշարի երկրորդ շրջանում հաղթանակ տանելուց հետո իսպանացի Ռաֆայել Նադալը դժգոհել է Head-ի գնդակներից:

«Գնդակը շատ վատն է: Անդրադարձն անկանխատեսելի է: Եվ ամենեւին իմ նախասիրությունների հարցը չէ: Ես այս գնդակով այս տարի հաղթել եմ Ռիոյում, բայց գնդակի ընտրությունը շատ մեծ նշանակություն ունի: Մի շաբաթ խաղում ենք մի գնդակով, հաջորդ անգամ՝ այլ գնդակով: Այդպիսի փոփոխությունը հղի է ուսի եւ դաստակի վնասվածքներով»,- Ռաֆայել Նադալի խոսքը մեջբերում է Tennis.com-ը:

Պեկինի մրցաշար, երկրորդ շրջան

Պետեր Գոյովչիկ (Գերմանիա) – Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 3:6, 4:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով