Բունդեսլիգայի առաջնության մեկնարկից առաջ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ներկայացրել է ակումբի նոր ավտոբուսը: 14 մետր երկարությամբ, 480 ձիաուժով ավտոբուսն ունի խոհանոց, մոնիտորներ, անլար ինտերնետ, հաղորդում է գերմանական ակումբի կայքը:
«Սա հնարավոր չէ համեմատել մեր ժամանակների ավտոբուսի հետ»,- ասել է «Բավարիայի» ներկայացուցիչ Պաուլ Բայտները, որը հանդես է եկել 70-ականներին:
Գերմանիայի առաջնության առաջին տուրում «Բավարիայի» մրցակիցը կլինի «Վոլֆսբուրգը»: Օգոստոսի 22-ին Մյունխենում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում