Ծնվել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Վալերի Ալեքսանյանի երկրորդ զավակը: Այդ մասին 29-ամյա ֆուտբոլիստը գրել է ֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով լուսանկար:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Վալերի Ալեքսանյանը հայտնեց, որ տղային անվանակոչել են Արման: Ֆուտբոլիստի առաջնեկը նույնպես տղա է:
Հիշեցնենք, որ ծնկի վիրահատությունից վերականգնվող Վալերի Ալեքսանյանն այժմ ազատ խաղացողի կարգավիճակում է: Նոյեմբերին նա երկկողմանի փոխհամաձայնությամբ խզել էր պայմանագիրն իրանական «Ռահ Ահանի» հետ: Պաշտպանը 27 խաղ է անցկացրել ազգային թիմի կազմում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում