18:53  ,  14 հունիսի, 2024

Սեմ Հենդրիկսը և Տարիկ Իսիչը հեռացել են «Փյունիկից»

29-ամյա հոլանդացի կենտրոնական հարձակվող Սեմ Հենդրիկսը և 29-ամյա բոսնիացի կենտրոնական պաշտպան Տարիկ Իսիչը հեռացել են Հայաստանի չեմպիոն «Փյունիկից», հաղորդում է երեւանյան ակումբի կայքը:

Նրանց պայմանագրերը խզվել են երկկողմանի համաձայնությամբ:

Սեմ Հենդրիկսը «Փյունիկին» էր միացել 2023/24 մրցաշրջանի առաջին հատվածում: Նա Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի հետ մասնակցել է 28 հանդիպման, դարձել 6 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Տարիկ Իսիչը «Փյունիկին» էր միացել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, մասնակցել է 6 հանդիպման, որից մեկը գավաթի խաղարկությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում