14:33  ,  14 հունիսի, 2024

Պորտուգալացի Ռուի Մոտան՝ «Նոայի» գլխավոր մարզիչ

Ֆոտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է պորտուգալացի Ռուի Մոտան, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

45-ամյա մասնագետը 2024 թվականի հունվարին գլխավորեց վրացական «Դիլա» ակումբը և դուրս բերեց թիմին մրցաշարային աղյուսակի առաջին տեղ։

«Ողջույն, «Նոայի» սիրելի երկրպագուներ։ Ես շատ ուրախ եմ այս մեծագույն ակումբին միանալու համար։ Մեծ ոգևորվածությամբ եմ գալիս, որպեսզի միասին պատմություն կերտենք։ Մենք ամեն օր քրտնաջան աշխատելու ենք, որ հասնենք մեր նպատակներին։ Միասին մենք ավելի ուժեղ ենք լինելու»,- ասել է Մոտան։

Մինչև «Դիլա» ակումբը գլխավորելը Ռուի Մոտան աշխատել է պորտուգալացի Ռիկարդո Սա Պինտոյի մարզչական շտաբում այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ իրանական «Էսթեղլալը», պորտուգալական «Մորեյրենսեն», բրազիլական «Վասկո դա Գաման», պորտուգալական «Բրագան», բելգիական «Ստանդարդը», լեհական «Լեգիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում