12:07  ,  12 հունիսի, 2024

Ցիմբալյուկը հեռացել է «Ուրարտուից»

Պաշտպան Եվհենի Ցիմբալյուկը հեռանում է «Ուրարտուից»: Ուկրաինան ներկայացնող ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է։ Կողմերը որոշեն են չերկարաձգել այն, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։ Ֆուտբոլիստը միացել էր «Ուրարտուին» 2022 թվականի սեպտեմբերին։

Ցիմբալյուկը «Ուրարտուի» կազմում անցկացրել է 53 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։ 2022/23 մրցաշրջանում Ցիմբալյուկը «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում