22:14  ,  2 հուլիսի, 2024

Ուիմբլդոն-2024. Էլինա Ավանեսյանի վստահ մեկնարկը՝ 6:2, 6:3

Աշխարհի 77-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը վստահ մեկնարկ վերցրեց Ուիմբլդոնի մրցաշարում։ Հայ թենիսիստուհին առաջին շրջանում 6:2, 6:3 հաշվով առավելության հասավ աշխարհի 47-րդ ռակետ, ուկրաինացի Անգելինա Կալինինայի նկատմամբ։ Մրցախաղը 1 ժամ եւ 6 րոպե։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովան, որը առաջին շրջանում 3:6, 6:4, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 109-րդ ռակետ, իսպանացի Ռեբեկա Մասարովային։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում