22:06  ,  4 հուլիսի, 2024

Ուիմբլդոն-2024. Կարեն Խաչանովի սենսացիոն պարտությունը

Աշխարհի 22-րդ ռակետ Կարեն Խաչանովը սենսացիոն պարտություն կրեց Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 220-րդ ռակետ, ֆրանսիացի Կենտեն Ալիսի հետ, որն առավելության հասավ 4:6, 6:3, 3:6, 6:3, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 46 րոպե։

Երրորդ շրջանում Կենտեն Ալիսի մրցակիցը կլինի աշխարհի 15-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն, որը 3:6, 6:3, 6:2, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 74-րդ ռակետ, բրազիլացի Տիագո Ուայլդին։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում