00:23  ,  5 հուլիսի, 2024

Մբապե․ Ռոնալդուն կմնա ֆուտբոլի լեգենդ, բայց մենք հույս ունենք հաղթել Պորտուգալիային

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն («Ռեալ Մադրիդ») խոսել է Պորտուգալիայի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում։

«Ռոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ է։ Բոլորը գիտեն, որ ինձ հիացնում է այդ խաղացողը։ Մենք մինչեւ հիմա շփվում ենք։ Ռոնալդուն կմնա ֆուտբոլի լեգենդ, բայց մենք հույս ունենք հաղթել Պորտուգալիային։

Ռոնալդուն բացառիկ է, ես հարգում եմ նրան։ Բայց ես ցանկանում եմ իմ ուղին ունենալ։ Հույն ունեմ, որ «Ռեալի» պատմության մեջ իմ էջը կգրեմ, բայց այն կտարբերվի»,- Մբապեի խոսքը մեջբերում է  RMC Sport-ը։

Պորտուգալիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս