00:43  ,  5 հուլիսի, 2024

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել Դե Լիգտի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի պաշտպան Մատեյս դե Լիգտի հետ, հաղորդում է Daily Mail-ը։ 24-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է վերամիավորվել մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։ Նա հոլանդացի մասնագետի ղեկավարությամբ հանդես է եկել Ամստերդամի «Այաքսում»։

«Մանչեսթեր Յունայթեդը» Դե Լիգտին առաջարկել է 5 տարվա պայմանագիր, իսկ «Բավարիային»՝ 50 միլիոն եվրո տրանսֆերի համար։ Ակումբների միջեւ բանակցությունը շարունակվում է։

Transfermarkt-ը Դե Լիգտի տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում