19:17  ,  2 հուլիսի, 2024

Ուիմբլդոն-2024. 30 տարում առաջին անգամ չեմպիոնը պարտվեց մեկնարկում

Աշխարհի 6-րդ ռակետ Մարկետա Վոնդրոուշովան պարտվեց Ուիմբլդոնի մրցաշարի մեկնարկում։ Անցած տարվա չեմպիոնը մրցեց աշխարհի 83-րդ ռակետ, իսպանացի Ջեսիկա Բուսաս Մանեյրոյի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:2 հաշվով։

Չեխ թենիսիստուհին 30 տարում Ուիմբլդոնի մրցաշարի առաջին տիղտոսակիրն է, որը չկարողացավ հաղթահարել առաջին շրջանի արգելքը։ Նախորդ անգամ գերմանացի Շտեֆի Գրաֆն էր տիտղոսը նվաճելուց հետո հաջորդ տարի պարտություն կրել մեկնարկում։

 Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English