21:11  ,  4 հուլիսի, 2024

Կիլիան Մբապեի կրտսեր եղբայրը միացավ «Լիլին»

Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի («Ռեալ Մադրիդ») կրտսեր եղբայր Էթան Մբապեն կարիերան կշարունակի «Լիլում»։

Ֆրանսիական ակումբը 17-ամյա կիսապաշտպանի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։

Էթան Մբապեն անցած մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր ՊՍԺ-ից, որի գլխավոր թիմում անցկացրել է 5 հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս