23:26  ,  4 հուլիսի, 2024

Ուիմբլդոն-2024. Էլինա Ավանեսյանը պարտվեց երկրորդ շրջանում

Աշխարհի 77-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը պարտություն կրեց Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում։ Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովայի հետ, որը հաղթեց երկու սեթում՝ 6:3, 6:3: Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 24 րոպե։

Սամսոնովայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Աննա Կալինսկայան, որը երկրորդ շրջանում 6:4, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 40-րդ ռակետ, չեխ Մարի Բոուզկովային։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում