23:41  ,  4 հուլիսի, 2024

Bild-ը հաղորդում է Դեմիրալի որակազրկման մասին, ԹՖՖ-ն վաղ է համարում եզրակացությունը

Գերմանական Bild-ի տվյալներով՝ ՈՒԵՖԱ-ն Եվրո-2024-ի երկու խաղով որակազրկել է Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալին Ավստրիայի թիմի նկատմամբ հաղթական հանդիպման (2:1) ժամանակ գոլից հետո թուրքական աջ ծայրահեղական, ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման նշան-ժեստը թուրք երկրպագուների ուղղությամբ ցուցադրելու համար։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ պաշտոնական որոշում դեռ չկա եւ եզրակացություններ անելու համար դեռ վաղ է։ Մինչեւ վաղն առավոտ թուրքական կողմը կպաշտպանի իր դիրքորոշումը։

Թուրքիան քառորդ եզրափակիչում հուլիսի 6-ին կմրցի Նիդերլանդների թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս