23:17  ,  27 հունիսի, 2024

Ուիմբլդոն-2024-ի մրցանակային հիմնադրամը ռեկորդային է

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարն այս տարի կլինի ռեկորդային՝ 50 միլիոն ֆունտ ստերլինգ (63 միլիոն դոլար)։ Մենախաղի եզրափակիչի հաղթողը կստանա 2,7 միլիոն ֆունտ ստերլինգ (3,4 միլիոն դոլար), եզրափակիչի մասնակիցը՝ 1,4 միլիոն ֆունտ ստերլինգ (1,7 միլիոն դոլար)։

Առաջին շրջանում մասնակցության համար ՝ 60 հազար ֆունտ ստերլինգ
Երկրորդ շրջան՝ 93 հազար ֆունտ ստերլինգ
Երրորդ շրջան՝ 143 հազար ֆունտ ստերլինգ
Չորրորդ շրջան՝ 226 հազար ֆունտ ստերլինգ
Քառորդ եզրափակիչ՝ 375 հազար ֆունտ ստերլինգ
Կիսաեզրափակիչ՝ 715 հազար ֆունտ ստերլինգ
Եզրափակիչ՝ 1,4 միլիոն ֆունտ ստերլինգ
Տիտղոս՝ 2,7 միլիոն ֆունտ ստերլինգ

Ուիմբլդոնի մրցաշարը կանցկացվի հուլիսի 1-14-ը։ Վիճակահանությունը տեղի կունենա հունիսի  28-ին։

Տղամարդկանց մենախաղի տիտղոսը կպաշտպանի իսպանացի Կառլոս Ալկարասը, կանանց տիտղոսը՝ չեխ Մարկետա Վոնդրոուշովան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով