18:06  ,  25 հունիսի, 2024

WTA-500. Էլինա Ավանեսյանը վնասվածք ստացավ առաջին սեթում եւ դուրս մնաց պայքարից

Աշխարհի 81-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը դուրս մնաց Անգլիայի Իսթբուրն քաղաքում անցկացվող WTA-500 շարքի մրցաշարից։

Հիմնական փուլի առաջին շրջանում հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 35-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովայի հետ եւ առաջին սեթում ձախ ազդրի վնասվածք ստացավ՝ չկարողանալով շարունակել պայքարը։

Կարոլինա Մուխովան երկրորդ շրջանում կմրցի աշխարհի 46-րդ ռակետ, լեհ Մագդա Լինետի հետ։

WTA-500 մրցաշարի մրցանակային հիմնադրամը 922 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում