19:12  ,  4 հուլիսի, 2024

ՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել Կիմիխին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխի ծառայություններով, հաղորդում է RMC Sport-ը։ Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Փարիզյան թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բարձր է գնահատում Կիմիխի տեխնիկան, համակողմանիությունը եւ առաջատարի որակները։

Կիմիխին հետեւում են նաեւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան»։

Գերմանիայի անցած առաջնությունում Կիմիխը մասնակցել է 28 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս