16:12  ,  3 հուլիսի, 2024

Ռուսաստանում պահանջում են ձերբակալել ադրբեջանցի Ռզաեւին, որն ապագա մրցակցին անվանել է «ռուս խոզ»

Ռուսաստանում պահանջում են ձերբակալել եւ պատժել խառը մենամարտերի մարզիկ, ադրբեջանցի Ջավիդ Ռզաեւին, որը Hardcore Fighting լիգայի մրցաշարում ռուսաստանցի Սերգեյ Պրիխոդկոյին հաղթելուց հետո հարձակվել է հաջորդ մրցակցի՝ ռուսաստանցի Արթուր Կալինսկու վրա։

Ռզաեւը Կալինսկում անվանել է «ռուս խոզ» եւ փորձել է ծեծի ենթարկել նրան, հաղորդում է championat.com-ը։

Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան միջադեպի առիթով դիմել է դատախազություն։ Ռզաեւին կարող են մեղադրել ծայրահեղականության մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս