13:01  ,  3 հուլիսի, 2024

Կախա Քալաձե․ Կցանկանայի Կվարացխելիային տեսնել «Ռեալում»

Իտալական «Միլանի» եւ Վրաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն հույս է հայտնել, որ իտալական «Նապոլիի» եւ Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիան կտեղափոխվի Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալ»։

«Ես կցանկանայի Խվիչա Կվարացխելիային տեսնել Մադրիդի «Ռեալում»։ Անչելոտին աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է։ Նա ամեն ինչ արդեն ապացուցել է։ Անչելոտին երիտասարդ ֆուտբոլիստների ընկերն է։ Նա ճշգրիտ է գտնում ֆուտբոլիստների դիրքը խաղադաշտում, օգտագործում է անհրաժեշտ մարտավարություն»,- Քալաձեի խոսքը մեջբերում է pianetamilan.it-ը։

Կվարացխելիայի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչեւ 2027 թվական։ Նա ցանկանում է փոխել ակումբը եւ հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը։ Կվարացխելիայի ծառայություններով հետաքրքրված է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս