14:06  ,  3 հուլիսի, 2024

Լերոյ Սանե․ Գերմանիան ու Իսպանիան ցուցադրում են լավագույն ֆուտբոլը Եվրո-2024-ում

Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լերոյ Սանեն խոսել է Իսպանիայի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում։

«Կարծում եմ՝ Գերմանիայի եւ Իսպանիայի հավաքականները ցուցադրում են լավագույն ֆուտբոլն այս մրցաշարում։ Երկրպագուներն ամբողջ աշխարհում անհամբեր սպասում են մեր դիմակայությանը։

Իսպանիայի թիմը շատ է գրոհում, բայց այդպիսի խաղն ունի նաեւ հակառակ կողմը։ Բացվում են տարածություններ, որոնցից կարող են օգտվել մրցակիցները։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք օգտագործել բոլոր հնարավորությունները եւ դուրս գալ կիսաեզրափակիչ»,- Լերոյ Սանեի խոսքը մեջբերում է matchtv.ru-ն։

Իսպանիա - Գերմանիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս