17:43  ,  3 հուլիսի, 2024

Կլինսմանը Սաութգեյթին հորդորել է 1/4 եզրափակիչում փոխել թիմի դասավորությունը

«Բավարիայի», «Հերտայի», Գերմանիայի, ԱՄՆ-ի եւ Հարավայի Կորեայի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինմասնն Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին հորդորել է Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում խաղալ նոր մարտավարական դասավորությամբ։

«Հնարավոր է՝ Անգլիան հիմա պետք է նոր բան փորձի։ Հնարավոր է՝ Սաութգեյթը պետք է Շվեյցարիայի դեմ խաղում փորձի 4-4-2 դասավորությունը՝ հարձակման գծում խաղադաշտ դուրս բերելով Այվան Թոնիին եւ Հարի Քեյնին։ Կարծում եմ՝ դա կտա արդյունք։ Եթե նա այդպես է մտածում, պետք է փորձի։

Այս փուլում Սաութգեյթը պետք է վստահի իր ինտուիցիային, քանի որ քառորդ եզրափակիչը վճռական պահ է։ Եթե հաղթես, կհայտնվես լավագույն քառյակում, եւ բոլորը քեզ կհարգեն։ Պարտությունն անթույլատրելի է Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի նման հավաքականներին»,- Կլինսմանի խոսքը մեջբերում է The Sun-ը։

Անգլիա - Շվեյցարիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս