17:10  ,  3 հուլիսի, 2024

«Ինտերը» ձեռք կբերի ամերիկացի կիսապաշտպանի

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» ձեռք կբերի իտալական «Վենեցիայի» 22-ամյա ամերիկացի կիսապաշտպան Թաներ Թեսմանին։ «Ինտերը» կարող է այժմ գնել նրա տրանսֆերը, սակայն մեկ տարվա վարձակալության պայմանագրով թողնել «Վենեցիայում», հաղորդում է x.com/FabrizioRomano-ն։

Անցած մրցաշրջանի արդյունքում՝ «Վենեցիան» նվաճել է Ա Սերիայի ուղեգիր։

Բ Սերիայում Թաներ Թեսմանն անցած մրցաշրջանում խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս