15:42  ,  3 հուլիսի, 2024

Հարավային Աֆրիկայում սպանել են ձողացատկի աշխարհի չեմպիոն Ժակ Ֆրայտագին

Հարավաֆրիկյան Հանրապետությունում հրազենային վնասվածքներով մահացած են գտել ձողացատկի աշխարհի չեմպիոն Ժակ Ֆրայտագին, հաղորդում է Netwerk24-ը։

42-ամյա մարզիկին որոնում էին հունիսի 17-ից։ Նրա մարմինը գտել են Պրետորիայի արվարձաններից մեկում գտնվող գերեզմանոցում։

Ժակ Ֆրայտագը 2003-ին Փարիզում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2,35 մետր արդյունքով։ Նա եղել է նաեւ աշխարհի պատենական եւ երիտասարդական չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս