16:41  ,  27 հունիսի, 2024

Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» կխաղա Աբովյանում

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի տնային հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիայի» հետ կանցկացնի հուլիսի 11-ին Աբովյան քաղաքի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին Սկոպյեի «Տոշե Պրոեսկի» մարզադաշտում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։

«Շկենդիայի» արգելքը հաղթահարելու դեպքում, երկրորդ փուլում «Նոան» կմցրի Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերեսի» հետ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս