10:07  ,  30 հունիսի, 2024

Ռոբերտո Դե Ձերբին՝ «Մարսելի» գլխավոր մարզիչ

Իտալացի Ռոբերտո Դե Ձերբին նշանակվել է «Մարսելի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ 45-ամյա մասնագետի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

«Այս թիմի պատմությունն ու հեղինակությունը, նրա երկրպագուների կիրքն ու կրակը, ակումբի սեփականատերերի լրջությունն ու եռանդը վճռորոշ դեր խաղացին այս գրավիչ մարտահրավերն ընդունելու հարցում։

Անհամբեր սպասում եմ աշխատանքիս մեկնարկին այստեղ։ Ցանկանում եմ ակումբը վերադարձնել այն դիրքին, որին արժանի է»,- Դե Ձերբիի խոսքը մեջբերում է «Մարսելի» կայքը։

Դե Ձերբին հեռացել էր անգլիական «Բրայթոնի» գլխավոր մարզիչի պաշտոնից ակումբային տրանսֆերային քաղաքականության հարցում տարաձայնությունների պատճառով։

Ֆրանսիայի անցած առաջնությունում «Մարսելը» 50 միավորով գրավել էր 8-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս