01:43  ,  30 հունիսի, 2024

Եվրո-2024. Ռյուդիգերը՝ Գերմանիա - Դանիա հանդիպման լավագույն խաղացող

Գերմանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 31-ամյա պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը ճանաչվեց Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի Գերմանիա - Դանիա հանդիպման լավագույն խաղացող, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

«Ռյուդիգերը շատ հուսալի էր, բազմաթիվ դրվագներում անհատապես գերազանցեց մրցակիցներին։ Ռյուդիգերը շատ ուժեղ էր հատկապես օդում, նաեւ ճշգրիտ էր գնդակով»,- նշվում է ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների մեկնաբանությունում։

Գերմանիայի հավաքականը քառորդ եզրափակիչում կմրցի Իսպանիա - Վրաստան դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս