07:40  ,  30 հունիսի, 2024

Լաուտարո Մարտինեսի դուբլը հաղթանակ բերեց Արգենտինային (տեսանյութ)

ԱՄՆ-ում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությունում խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին A խմբում ընդգրկված թիմերը։ Նախորդ տուրում քառորդ եզրափակիչի ուղեգիրը նվաճած աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը 2:0 հաշվով պարտության մատնեց Պերուի թիմին։

Դուբլի հեղինակ դարձավ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որն աչքի ընկավ 47-րդ եւ 86-րդ րոպեներին։

Արգենտինայի թիմի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մնաց պահեստայինների նստարանին։ 8 տարում առաջին անգամ նա չմասնակցեց խոշոր մրցաշարի հանդիպման։

 Արգենտինան 9 միավորով գրավեց առաջին տեղը:

Քառորդ եզրափակիչի երկրորդ ուղեգիրն այս խմբից նվաճեց Կանադան, որը 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը Չիլիի հետ եւ 4 միավորով գրավեց երկրորդ տեղը։ Կանադան առաջին անգամ դուրս եկավ այս մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Չիլին 2 միավորով գրավեց երրորդ տեղը եւ ավարտեց պայքարը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս