08:43  ,  30 հունիսի, 2024

Ժորդի Ալբայի գոլը նպաստեց «Ինտեր Մայամիի» հաղթանակին (տեսանյութ)

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվեց «Նեշվիլին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Հյուրերի գոլերը խփեցին աջ պաշտպան Իեն Ֆրեյը եւ ձախ պաշտպան Ժորդի Ալբան։

«Ինտեր Մայամին» 21 խաղում վաստակել է 44 միավոր եւ առաջատարն է։

ՄԼՍ, կանոնավոր առաջնություն

«Նեշվիլ» - «Ինտեր Մայամի»՝ 1:2

Հանի Մուխտար, 73 - Իեն Ֆրեյ, 40, Ժորդի Ալբա, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս