09:04  ,  30 հունիսի, 2024

Եվրո-2024. Օրվա հանդիպումները

Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում հունիսի 30-ին տեղի կունենա 1/8 եզրափակիչի եւս երկու հանդիպում։

Անգլիայի հավաքականը կմրցի Սլովակիայի, Իսպանիան՝ Եվրոպայի առաջնությունների նորեկ Վրաստանի թիմի հետ։

Իսպանիա - Վրաստան դիմակայության հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Գերմանիայի հետ, որը 1/8 եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել է Դանիային։

Անգլիա - Սլովակիա զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կխաղա Շվեյցարիայի հետ, որը 2:0 հաշվով հաղթել է Եվրո-2020-ի չեմպիոն Իտալիային։

Եվրո-2024, 1/8 եզրափակիչ

Անգլիա - Սլովակիա՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

Իսպանիա - Վրաստան՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս