Շվեյցարական Նիոնում հունիսի 19-ին տեղի կունենա ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։
Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցներն են սերբական «Ռադնիչկի Կրագուևացը», մոլդովական «Զիմբրուն», բելառուսական «Նեմանը», նաև որակավորման առաջին փուլի «Ակտոբե» - «Սարաևո» զույգի հաղթողը։
Վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում