«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մեկնաբանել է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքները, հաղորդում է ակումբի կայքը։
«Ուրարտուի» մրցակիցը կլինի էստոնական «Տալլինա Կալեւը»: Առաջին հանդիպումը տեղի կունենա Տալլինում։
«Այս պահից սկսած ուսումնասիրելու ենք մրցակցին, յուրաքանչյուր դետալին ուշադրություն ենք դարձնելու և փորձելու ենք եվրագավաթներում լավ հանդես գալ։
Կապ չունի արտագնա և տնային խաղը, քանի որ արտագնա գոլերը այլևս արդիական չեն։ Այս պահին Էստոնիայում ներքին առաջնությունը ընթացքի մեջ է և մենք կուսումնասիրենք նրանց առաջիկա խաղերը»,- ասել է Գունկոն։
Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 18-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում