17:02  ,  22 մայիսի, 2024

2026-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կընդունի Բուդապեշտը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 2025-2026 թվականների մրցաշրջանում եզրափակիչը կանցկացվի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։ Որոշումն ընդունվել է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում անցկացված ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստում։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։ Տիտղոսը կվիճարկեն Մադրիդի «Ռեալն» ու Դորտմունդի «Բորուսիան»։

Հաջորդ տարի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կանցկացվի Մյունխենում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս