11:31  ,  17 հուլիսի, 2024

Եղիշե Մելիքյան․ Շատ ափսոս խաղ էր (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է Մինսկի «Դինամոյից» (Բելառուս) կրած 0:1 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում։

Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում հյուրերը գոլը խփել էին 90-րդ րոպեին 11-մետրանոցից։ Առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0:

«Փյունիկը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում եւ կմրցի Սլովակիայի «Սլովան Բրատիսլավայի» եւ Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգայի» դիմակայության պարտվողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով