15:25  ,  17 հուլիսի, 2024

«Փյունիկը» շնորհակալություն է հայտնել երկրպագուներին (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը չհաղթահարած Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին․

«Այս պարտությունը ցավալի է, բայց մենք գլուխներս բարձր ենք պահում, քանի որ Եվրոպայում մեր ճանապարհը շարունակվում է:

Շնորհակալ ենք ձեր աջակցության համար»:

Մինսկի «Դինամոյի» (Բելառուս) հետ պատասխան խաղում «Փյունիկը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում պարտվել էր 0:1 հաշվով։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:

«Փյունիկը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում եւ կմրցի Սլովակիայի «Սլովան Բրատիսլավայի» եւ Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգայի» դիմակայության պարտվողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով