20:48  ,  16 հուլիսի, 2024

ՉԼ․ «Փյունիկն» ու Մինսկի «Դինամոն» գոլ չխփեցին առաջին խաղակեսում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում ընդունել է Մինսկի «Դինամոյին» (Բելառուս)։ 

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսում թիմերը գոլ չխփեցին՝ 0:0:

Ընդմիջում է։

Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:

«Փյունիկ»․ Հենրի Ավագյան, Ժունինյո, Ալեմաո, Անտոն Բրատկով, Սերգեյ Վակուլենկո, Լուկաս Վիլելա, Ջեյմս, Մարտիմ Մայա, Յուսուֆ Օտուբանջո, Դավիթ Դավիդյան, Եվգենի Կոչյուկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով