12:38  ,  17 ապրիլի, 2024

«Բարսելոնայի» հակառեկորդը Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնան» պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆից դուրս մնաց առաջին արտագնա խաղում հաղթանակից հետո։

Քառորդ եզրափակիչի առաջին խաղում կատալոնական թիմը Փարիզում ՊՍԺ-ին հաղթել էր 3:2 հաշվով։

Պատասխան խաղում իսպանացի Չավիի գլխավորած թիմը պարտվեց 1:4 հաշվով։

Կիսաեզրափակիչում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի Դորտմունդի «Բորուսիան», որը պայքարից դուրս էր թողել Մադրիդի «Աթլետիկոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում