20:22  ,  11 նոյեմբերի, 2022

Մեսիի գոլը լավագույնն է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում (տեսանյութ)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի գոլը պորտուգալական «Բենֆիկայի» դեմ խաղում ճանաչվել է լավագույնը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Երրորդ տուրի խաղում ՊՍԺ-ն 1:1 հաշվով էր ավարտել «Բենֆիկայի» հետ դիմակայությունը։

Երկրպագուների քվեարկությամբ՝ երկրորդ տեղում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի գոլը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ երկրորդ տուրի խաղում (2:1):

Երրորդ տեղում է Մեսիի գոլը իսրայելական «Մաքաբիի» դեմ 5-րդ տուրի խաղում (7:2)։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում