19:26  ,  10 սեպտեմբերի, 2022

«Բավարիան» ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» տանը մրցեց «Շտուտգարտի» հետ եւ ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Բունդեսլիգայի երրորդ խաղում անընդմեջ գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով։

«Բավարիան» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Հոֆենհայմը», որը 4:1 հաշվով պարտության մատնեց «Մայնցին»։

«ՌԲ Լայպցիգը» 3:0 հաշվով պարտության մատնեց Դորտմունդի «Բորուսիային», որը 12 միավորով չորրորդն է։ «ՌԲ Լայպցիգը» 10-րդ տեղ՝ 8 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Բավարիա» - «Շտուտգարտ»՝ 2:2  (տեսանյութ)

Մատիս Տել, 36, Ջամալ Մուսիալա, 60 - Կրիս Ֆյուրիխ, 57, Սերու Գիրասի, 90+2, 11մ

«Հոֆենհայմ» - «Մայնց»՝ 4:1

Անդրեյ Կրամարիչ, 53, Գրիշա Պրյոմել, 69, Մունաս Դաբուր, 80, Պավել Կադերժաբեկ, 90+2 - Դոմինիկ Կոր, 83

Չիրացրած 11մ՝  Անդրեյ Կրամարիչ, 43

Հեռացում՝ Ալեքսանդր Հակ («Մայնց»), 41

«ՌԲ Լայպցիգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 3:0  (տեսանյութ)

Վիլի Օրբան, 6, Դոմինիկ Սոբոսլաի, 45, Ամադու Այդարա, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս