11:44  ,  2 հունիսի, 2021

Եվրո-2020. Արսեն Զախարյանը դուրս է մնացել Ռուսաստանի հավաքականի հայտացուցակից (ֆոտո)

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հրապարակել է թիմի վերջնական հայտացուցակը Եվրո-2020-ի եզրափակիչի մրցաշարի համար, հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։

Նախնական ցուցակից դուրս են մնացել 4 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը:

Դարպասապահներ. Յուրի Դյուպին («Ռուբին»), Մատվեյ Սաֆոնով («Կրասնոդար»), Անտոն Շունին («Դինամո»):

Պաշտպաններ. Գեորգի Ջիկիա («Սպարտակ»), Իգոր Դիվեև, Մարիո Ֆերնանդես (երկուսն էլ՝ ԲԿՄԱ), Յուրի Ժիրկով, Վյաչեսլավ Կարավաև (երկուսն էլ՝ «Զենիթ»), Ֆյոդոր Կուդրյաշով («Անթալիասպոր»), Անդրեյ Սեմյոնով («Ախմատ»):

Կիսապաշտպաններ. Դմիտրի Բարինով, Ռիֆատ Ժեմալետդինով, Մաքսիմ Մուխին (բոլորը ՝ «Լոկոմոտիվ»), Ալեքսանդր Գոլովին («Մոնակո»), Դանիիլ Ֆոմին («Դինամո»), Ռոման Զոբնին («Սպարտակ»), Ալեքսեյ Իոնով («Կրասնոդար»), Դալեր Կուզյաև, Անդրեյ Մոստովոյ, Մագոմեդ Օզդոև (բոլորը` «Զենիթ»), Դենիս Մակարով («Ռուբին»), Ալեքսեյ Միրանչուկ («Ատալանտա»), Դենիս Չերիշև («Վալենսիա»):

Հարձակվողներ. Արտյոմ Ձյուբա («Զենիթ»), Անտոն Զաբոլոտնի (ԲԿՄԱ), Ալեքսանդր Սոբոլև («Սպարտակ»):

Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում Ռուսաստանի հավաքականը կմրցի Բելգիայի, Ֆինլանդիայի ու Դանիայի հավաքականների հետ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 12 հանդիպման, դարձել 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ նա ճանաչվել էր դինամոյականների՝ այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Այս տարվա մարտին Զախարյանը Ռուսաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցում էր Եվրո-2021-ի եզրափակիչ մրցաշարին: Նա Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: Իսլանդիայի Մ-21 հավաքականի դեմ խաղում հայ ֆուտբոլիստը ռեկորդը սահմանել էր 17 տարեկան, 27 օրականում: Մինչև այս Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում գոլի ամենաերիտասարդ հեղինակն էր Ֆյոդոր Սմոլովը, որն աչքի էր ընկել 18 տարեկան 17 օրականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում