09:09  ,  26 մարտի, 2021

Արսեն Զախարյանը՝ Ռուսաստանի երիտասարդական հավաքականում գոլի ամենաերիտասարդ հեղինակ

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը Ռուսաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, հայտնում է Transfermarkt-ը:

Եվրո-2021-ի եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի առաջին տուրում Ռուսաստանի թիմը 4:1 հաշվով հաղթել էր Իսլանդիայի Մ-21 հավաքականին, իսկ մեկնարկային կազմում հանդես եկած Արսեն Զախարյանն աչքի էր ընկել առաջին խաղակեսի վերջնամասում: Հայ ֆուտբոլիստը ռեկորդը սահմանել է 17 տարեկան, 27 օրականում:

Մինչև այս Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում գոլի ամենաերիտասարդ հեղինակն էր Ֆյոդոր Սմոլովը, որն աչքի էր ընկել 18 տարեկան 17 օրականում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում խաղացել էր նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ի 21-ամյա կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը, որը ևս դարձել էր գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում