Ռուսաստանի ազգային հավաքականի նորեկ Արսեն Զախարյանը ճանաչվել է Մոսկվայի «Դինամոյի» լավագույն ֆուտբոլիստ 2020/21թթ. մրցաշրջանում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
18-ամյա ֆուտբոլիստը դինամոյականների գլխավոր թիմում նորամուտը նշել էր փետրվարի 28-ին՝ «Ախմատի» դեմ Ռուսաստանի առաջնության խաղում (2:1) դառնալով հաղթական գոլի հեղինակ:
Ռուսաստանի ավարտված առաջնությունում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 13 հանդիպման, դարձել 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ հայ ֆուտբոլիստն ընդգրկվել էր Եվրո-2020-ին պատրաստվող Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում:
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:31 , 22 հոկտեմբերի
21:16 , 22 հոկտեմբերի 
20:52 , 22 հոկտեմբերի 
20:28 , 22 հոկտեմբերի
20:01 , 22 հոկտեմբերի
19:35 , 22 հոկտեմբերի
19:06 , 22 հոկտեմբերի 
18:32 , 22 հոկտեմբերի
18:11 , 22 հոկտեմբերի
17:41 , 22 հոկտեմբերի