17:32  ,  16 հունվարի, 2021

Սարգիս Ադամյանը դարձյալ չի ընդգրկվել «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում (ֆոտո)

Հայտնի է «Հոֆենհայմի» մեկնարկային կազմը «Արմինիայի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի տնային խաղում:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» փոխարինողների թվում է:

Հունվարի 16-ին կայանալիք հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 18:30-ին:

Հիշեցնենք, որ 27-ամյա Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում նախորդ անգամ հանդես եկել է 2019-ի դեկտեմբերի 17-ին, երբ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի խաղում խաղացել է «Ունիոն Բեռլինի» դեմ: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 6 խաղի ու դարձել մեկ գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում