Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի վերջին տուրում Բրեմենի «Վերդերի» նկատմամբ հաղթանակից ու Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Ավարտում ենք բարձր նոտայով: Մենք գալիս ենք, Եվրոպայի լիգա»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը, ով եւս գրավել էր «Վերդերի» դարպասը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի 52-րդ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց 28 խաղի եւ դարձավ 3 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում