16:29  ,  5 մայիսի, 2015

Վեց հայ բռնցքամարտիկներ դուրս կգան Մինսկի ռինգ

Հայ բռնցքամարտիկները կմասկանցեն Բելառուսի մայրաքաղաք Մինկսում մայիսի 5-ին մեկնարկելիք Խորհրդային Միության հերոս Վիկտոր Լիվենցեւի անվան միջազգային մրցաշարին։ Հայաստանից ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Արա Պուլուզյանը եւ 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական բաժնից:

Վիկտոր Լիվենցեւի անվան մրցաշարին կմասնակցեն նաեւ Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ Ուզբեկստանի մարզիկները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ