20:20  ,  14 հոկտեմբերի, 2026

Մանուել Տուլիպայի եւ Ալվին Թերայի նախախաղային ասուլիսը Բելոստոկում՝ ուղիղ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի հանդիպումից առաջ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան եւ քենիացի կիսապաշտպան Ալվին Թերան  Լեհաստանի Բելոստոկ քաղաքում տեղի ունեցող նախախաղային ասուլիսում պատասխանում են լրագրողների հարցերին։

NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում Բելոստոկից։ 

Եվրոպայի լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի լեհական «Յագելոնիային»։ Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ 

 Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հիմնական փուլի առաջին տուրի  «Սպարտա Պրահայի» դեմ խաղում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում «Արարատ-Արմենիան» պարտվել էր 1:4 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news