16:29 5 մայիսի, 2015Հայ բռնցքամարտիկները կմասկանցեն Բելառուսի մայրաքաղաք Մինկսում մայիսի 5-ին մեկնարկելիք Խորհրդային Միության հերոս Վիկտոր Լիվենցեւի անվան միջազգային մրցաշարին։ Հայաստանից ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Արա Պուլուզյանը եւ 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական բաժնից:
Վիկտոր Լիվենցեւի անվան մրցաշարին կմասնակցեն նաեւ Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ Ուզբեկստանի մարզիկները:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.