16:02  ,  13 հոկտեմբերի, 2026

«Արարատ-Արմենիան» մեկնեց Լեհաստան (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» մեկնեց  Լեհաստան, որտեղ Բելոստոկ քաղաքում Եվրոպայի լիգայի երկրորդ տուրում կհյուրընկալվի լեհական «Յագելոնիային»։

Լեհական թիմի հետ դիմակայությունը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին Երեւանի ժամանակով 23:00-ին։

Թիմի հետ Լեհաստան է մեկնել նաեւ NEWS.am Sport-ի թղթակիցը եւ մրցավայրից կլուսաբանի Եվրոպայի լիգայի հիմնական փուլի «Յագելոնիա» - «Արարատ - Արմենիա» հանդիպումը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հիմնական փուլի առաջին տուրի  «Սպարտա Պրահայի» դեմ խաղում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում «Արարատ-Արմենիան» պարտվեց 1:4 հաշվով։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print